Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Երևանի մանկապարտեզները կբացվեն երկու օր ուշ

15.05.2020, 21:31
Երևանի մանկապարտեզները կբացվեն երկու օր ուշ
Երևանի մանկապարտեզները կբացվեն երկու օր ուշ
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքի մանկապարտեզները կբացվեն մայիսի 20–ից։  

«Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները, պարետատան հետ քննարկումներից հետո որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից: Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,– նշվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:–0–