Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Երևանի առանցքային պողոտաներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)

31.08.2022, 11:44
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
Երևանի առանցքային պողոտաներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ԱՌԿԱ/. Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասի հարակից ճանապարահատվածում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Մասնավորապես՝ հետադարձի համար նախատեսված երթևեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիով:

Միաժամանակ ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:–0–