Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)

02.06.2022, 09:53
Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսված Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) - Վաղարշյան փողոց (Դեպի Դավթաշեն) հատվածում:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) - Վաղարշյան փողոց (դեպի Դավթաշեն) հատվածում:

Նախկինում գործող երեք երթևեկելի գոտիներն այժմ արդեն չորսն են: Ընդ որում, Կոմիտասի պողոտայից իջնող և աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է լուսացույցի կանաչ ազդանշանը: Մյուս երեք գոտիները կանաչ ազդանշանի դեպքում ուղղորդում են դեպի Կասյան փողոց:-0-

схема транспорта.jpg