Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը կտուգանվի

17.11.2022, 22:46
Տնտեսավարողի նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ, կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը կտուգանվի
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում, հաղորդում է Բապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը շահագործել է 6 ջեռուցման կաթսա՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվության։ Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործման գործողությունը։

Տնտեսավարողի նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ, կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» հիմնադրվել է 1877 թվականին առաջին դասի վաճառական Ներսես Թաիրյանի կողմից։ 1991 թվականից՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, գործարանը գտնվում էր լքված վիճակում։ 2002 թվականին կոմբինատը վերականգնվել է։ Գործարանի նոր սեփականատեր է դարձել «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը։-0-