Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանի կենտրոնական փողոցներում նախատեսված է երթևեկության փոփոխություն

24.05.2019, 17:34
Մայիսի 25-ից Երևան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երևանի կենտրոնական փողոցներում նախատեսված է երթևեկության փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնական փողոցներում նախատեսված է երթևեկության փոփոխություն։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով մայիսի 25-ից Երևան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Փոփոխության արդյունքում Իտալիայի փողոցով դեպի Վ.Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն, իսկ ձախ եզրային 3-րդ գոտիով երթևեկողները՝ ուղիղ կամ դեպի ձախ՝ նախկինում միայն դեպի ձախ երթևեկելու փոխարեն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–