Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը փակ է (ՖՈՏՈ)

10.08.2022, 13:42
Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ. ՖՈՏՈ
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը փակ է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./ԱՌԿԱ/. Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։

Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։–0–