Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր

28.02.2024, 15:51
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ- Երևան- Բուդապեշտ երթուղով 

Ինչպես հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանը, Wizz Air ավիաընկերությունը ս.թ. հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ - Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը: 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի համար ՝ wizzair.com։–0–