Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Վրաստանում` Սև ծովի առափնյա հատվածում, 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է

05.08.2019, 15:42
Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։
Վրաստանում` Սև ծովի առափնյա հատվածում, 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է, հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը։

«Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։ Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից», – նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։–0–