Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Ոստիկանությունը ներկայացրել է անձնագրային ստորաբաժանումների աշխատանքի գրաֆիկը

15.05.2020, 21:21
Ոստիկանությունը ներկայացրել է անձնագրային ստորաբաժանումների աշխատանքի գրաֆիկը
Ոստիկանությունը ներկայացրել է անձնագրային ստորաբաժանումների աշխատանքի գրաֆիկը
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ՝ ժամը 9․00-ից մինչև 17․00-ն, ընդմիջում՝ 14․00-ից 15․00-ն։ Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–