Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Որպես անհետ կորած որոնվող 12–ամյա Իսահակին գտել են. նա հայտնաբերվել է Նոր Խարբերդի տներից մեկի նկուղում

08.08.2019, 12:52
Աուտիզմ ունեցող 12–ամյա Իսահակին գտել են. նա հայտնաբերվել է Նոր Խարբերդի տներից մեկի նկուղում։
Որպես անհետ կորած որոնվող 12–ամյա Իսահակին գտել են. նա հայտնաբերվել է Նոր Խարբերդի տներից մեկի նկուղում

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./ԱՌԿԱ/. Աուտիզմ ունեցող 12–ամյա Իսահակ Դավթյանը հայտնաբերվել է։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 07.45-ին, 12-ամյա Իսահակ Դավթյանը հայտնաբերվել է Նոր Խարբերդի 7-րդ փողոցի տներից մեկի նկուղում և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–