Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով

15.01.2021, 12:19
Հայաստան բնական գազի առաքումն ապահովող մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը
Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. Ինչպես տեղեկացվել էր, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:

Ինչպես հաղորդում է Գազպրոմ–Արմենիայի մամուլի ծառայությունը, վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:–0–