Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Վաղը Հայաստան կներթափանցի ցուրտ մթնոլորտային ճակատ. Սուրենյան

24.02.2020, 11:13
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր
Վաղը Հայաստան կներթափանցի ցուրտ մթնոլորտային ճակատ. Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./ԱՌԿԱ/. Վաղը սպասվում է ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժում։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հարգելի վարորդներ ուշադրություն, փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք», – նշել է օդերևութաբանը Facebook–յան իր էջում։

Նրա կանխատեսմամբ, վաղը երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ։–0–