Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Վաղվանից Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)

02.10.2019, 16:02
Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը կդառնա միակողմանի։
Վաղվանից Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վաղվանից Երևանի կենտրոնի փողոցներից մեկի երթևեկը կդառնա միակողմանի, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Մ.Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ:–0–

схема