Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Վաղվանից Երևանի առանցքային փողոցներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)

02.11.2023, 15:47
Վաղվանից Երևանի առանցքային փողոցներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված․ ՍԽԵՄԱ
Վաղվանից Երևանի առանցքային փողոցներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:–0–

транспорт, движение, Гераци