Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՎԶԵԲ–ը պատրաստ է աջակցել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին

01.11.2023, 11:07
Քննարկվող աջակցությունը հիմնականում կարող է ուղղվել ՓՄՁ ոլորտին և բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացող շրջանակներին, ինչպես նաև տեղահանվածների որոշ սոցիալական խնդիրների լուծմանը
ՎԶԵԲ–ը պատրաստ է աջակցել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախօրեին՝ հոկտեմբերի 31-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՎԶԵԲ Երեւանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարեւորել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը:

ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցության պատրաստակամության մասին: Նաև նշվել է, որ քննարկվող աջակցությունը հիմնականում կարող է ուղղվել ՓՄՁ ոլորտին և բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացող շրջանակներին, ինչպես նաև տեղահանվածների որոշ սոցիալական խնդիրների լուծմանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի պատրաստակամության համար եւ կարեւորել նախատեսվող աջակցության նպատակայնությունն ու անհրաժեշտ կարիքների գնահատումն ու վերհանումը:–0–