Թորոսյանը հայտնել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 55 քաղաքացու մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում հաստատված կորոնավիրուսով 440 պացիենտ գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«55 քաղաքացի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից 16-ը միացված է արհեստական շնչառության սարքերին»,- ասաց նա։
Նախարարի խոսքով ՝ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի այդ թվերը չաճեն, և դրա համար հարկավոր է հետևել սահմանված կանոններին և հնարավորինս հաճախ ախտահանել ձեռքերը:
Թորոսյանն ասաց, որ կլինիկաների ինտեգրումը կորոնավիրուսի դեմ պայքարում շարունակվում է, և այժմ նրանցից ուղարկվում է մոտ 200 անալիզ թեստ անցկացնելու համար, և ակնկալվում է, որ այդ թիվը կաճի:
«Վերապատրաստման կուրսերը շարունակվում են, քանի որ հաճախ են հնչում բողոքներ այն մասին, որ պոլիկլինիկաների աշխատակիցները հիվանդությունը տանը ղեկավարելու վատ հմտություններ ունեն», - ասաց Թորոսյանը:
Առողջապահության նախարարը նշեց, որ հիմա հոսպիտալացվում են միայն ծանր վիճակում գտնվող պացիենտները, քանի որ վերակենդանացման բաժնի մահճակալների հետ կապված իրավիճակը լարված է։
Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով:-0-