Թորոսյանը ներկայացրել է COVID-19–ի հետ կապված իրավիճակը Հայաստանում
02.07.2020,
14:13
Մոտ 650 մարդ կորոնավիրուսով գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./ԱՌԿԱ/. Մոտ 650 մարդ կորոնավիրուսով գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից 44–ը միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ։
«Առողջապահական համակարգի զբաղվածության տեսանկյունից իրավիճակը գրեթե նույնն է։ Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, իհարկե, կան 1–2 տեղեր ամեն տեղ, և մենք կարողանում ենք դրանք հաշվին տեղավորել ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին», – ասաց Թորոսյանը։
Նախարարի խոսքով, այսօր ժամ 9։00–ի դրությամբ հոսպիտալացման է սպասում 11 մարդ, որոնցից 4–ը միջին ծանրության է, 7–ը`թեթև։ Մնացած մոտ 80 մարդ սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսի բուժմամբ։
Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ:–0–