Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Թիվ 38 երթուղին հնարավոր է շուտով չսպասարկվի. թերթ

19.12.2019, 11:54
Երթուղին շահագործող կազմակերպության տնօրենը գրավոր դիմել է քաղաքապետարան և հայտնել, որ ֆինանսական խնդիրների ու վարորդների սակավության պատճառով չի կարող աշխատել
Թիվ 38 երթուղին հնարավոր է շուտով չսպասարկվի. թերթ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Թիվ 38 երթուղին հնարավոր է շուտով չսպասարկվի։

Երթուղին շահագործող կազմակերպության տնօրենը գրավոր դիմել է քաղաքապետարան և հայտնել, որ ֆինանսական խնդիրների ու վարորդների սակավության պատճառով չի կարող աշխատել, գրում է «Հայկական ժամանակը»։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Էդգար Գալստյանը թերթի հետ զրույցում նշել է, որ սահմանված կարգի համաձայն` դիմելուց 50 օր հետո միայն տվյալ երթուղին շահագործող ընկերությունը հնարավորություն ունի այն չսպասարկել։

Թիվ 38 միկրոավտոբուսային երթուղին սկսվում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի «Արթմեդ» հիվանդանոցի մոտից, վերջնակետը Էրեբունի զանգվածի ՋԷԿ–ի հատվածն է։

«Բավականին երկար ճանապարհ գրունտային վիճակում է, որտեղ բնակչությունն էլ է կտրված հիմնական ճանապարհահատվածից», – նկատել է Գալստյանը։

Նրա խոսքով, քաղաքապետարանը բանակցում է ընկերության հետ։ Եթե արդյունքի չհասնեն, կփորձեն այլ երթուղիներ սպասարկողների հետ պայմանավորվել։–0–