Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

21.07.2021, 15:37
14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. 14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 

Դավիթ Անհաղթի 6-10 համարներ իրենց կոտորակներով, Կ.Ուլնեցու 1-60 համարներ իրենց կոտորակներով, Հյուսիսային ճառագայթ, «Հաղթանակի» զբոսայգի, Բաբայան, Վարշավյան, Ա.Տիգրանյան փողոցներ, Ռուբինյանց-Կ.Ուլնեցի մայրուղի, Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, Միասնիկյան պողոտա 2-42 զույգ և 3-61 կենտ համարներ: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–