Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել

27.02.2020, 20:28
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն: Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–