Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Կոմերցիոն գովազդը հանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից

17.12.2014, 14:22
ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում, որոնք նախատեսում են զրկել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունքից։
Կոմերցիոն գովազդը հանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում, որոնք նախատեսում են զրկել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունքից։

Օրինագծի հիմնավորման համաձայն` Հանրային հեռուստաընկերության եթերից կոմերցիոն գովազդի բացառումը համընդհանուր միջոց է, որը թույլ կտա ազատել եթերային ժամանակը ավելի կարևոր և նշանակալի ծրագրերի հեռարձակման համար։

Օրինագծի համաձայն` Հանրային հեռուստաընկերության եթերում արգելվում է հեռարձակել ցանկացած գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և մարզական ծրագրերի հովանավորների մասին տեղեկատվության։

Մեկ ծրագրի հեռարձակման ժամանակ թույլատրվում է տեղեկատվություն տարածել միայն մեկ հովանավորի մասին։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն` Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող գովազդի ծավալը չպետք է գերազանցի եթերի 7 տոկոսը։–0–