Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Սևանում կանխվել է 362կգ սիգի ապօրինի տեղափոխումը

11.01.2024, 16:07
Կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8մլն. դրամը
Սևանում կանխվել է 362կգ սիգի ապօրինի տեղափոխումը
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/ԱՌԿԱ/․ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ, հաղորդում է ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը։

Կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8մլն. դրամը։

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։–0–