Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Սևանա լիճն ԱՊՀ լավագույն կուրորտների թոփ հնգյակում է

13.06.2019, 13:36
Ռուս զբոսաշրջիկները հանգստանում են ԱՊՀ կուրորտներում մեկ կամ երկու շաբաթ, իսկ նրանց տուրիստական բյուջեն մեկ օրվա համար կազմում է 50-ից 110 դոլար:
Սևանա լիճն ԱՊՀ լավագույն կուրորտների թոփ հնգյակում է

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. ТурСтат վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ անդամ պետությունների լավագույն կուրորտների վարկանիշը

Առանց վիզայի մուտքը, ռուսերենի իմացությունը և տեղի բնակիչների հյուրընկալությունը, էժան հանգիստը, համեղ ուտելիքը և մրգերն ԱՊՀ անդամ պետություններում ամառային հանգստի հիմնական առավելություններն են:

Ղազախստանի Բուրաբայ հանգստավայրը, Ղրղըզստանի Իսիկ Կուլ լիճը, Բելառուսի Նարոչ լիճը, Բաքվի Ապշերոնի հանգստավայրերը և Հայաստանի Սևանա լիճը ներառվել են ԱՊՀ պետությունների հայտնի հանգստավայրերի լավագույն հնգյակում:

Ըստ վերլուծական գործակալության, ռուս զբոսաշրջիկները հանգստանում են ԱՊՀ կուրորտներում մեկ կամ երկու շաբաթ, իսկ նրանց տուրիստական բյուջեն մեկ օրվա համար կազմում է 50-ից 110 դոլար:

Վարկանիշը կազմվել է ռուս զբոսաշրջիկների կողմից հանգստավայրերի այցելությունների արդյունքներով` հաշվի առնելով կուրորտների ենթակառուցվածքների զարգացումը:-0-