Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Սև ծովի վրացական ափին փոթորկի վտանգը վերացել է

06.08.2019, 16:46
Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են և այժմ արևոտ եղանակ է։
Սև ծովի վրացական ափին փոթորկի վտանգը վերացել է

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./ԱՌԿԱ/. Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են և այժմ արևոտ եղանակ է։

Ինչպես նշվում է Վրաստանում ՀՀ դեսպանության Facebook–յան էջում, Աջարիայի (Բաթումի, Քոբուլեթի, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա և ծովում լողալու արգելքը հանվել է։ 

«Գուրիայի (Ուռեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը», – նշեն են դիվանագիտական առաքելությունից։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Սև ծովի առափնյա հատվածում գրանցվել էր 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ, արգելվում էր ծով մտնել։–0–