Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Ռուբեն Հայրապետյանն ազատ արձակվեց. նա ցույց տվեց զենք կրելու թույլտվությունը

04.02.2020, 20:00
Հայրապետյանն այսօր բերման էր ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք կրելու կասկածանքով
Ռուբեն Հայրապետյանն ազատ արձակվեց. նա ցույց տվեց զենք կրելու թույլտվությունը

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքից և լրագրողներին ցույց տվեց զենք կրելու թույլտվությունը։

Հայրապետյանն այսօր բերման էր ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք կրելու կասկածանքով։

Նրա խոսքով, նա ունի մեկ մարտական զենք և երկու որսորդական հրացան։

Հայրապետյանը հայտարարեց, որ իրեն բերման ենթարկելը շոու էր, որի նպատակն էր վախեցնել իրեն և իր համակիրներին։–0–