Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը մոռացության չի մատնվել. Կոսաչյով

18.12.2019, 21:35
ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը մոռացության չի մատնվել. Կոսաչյով

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը մոռացության չի մատնվել: Այս մասին ասաց ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Երևանում:

«Մենք այս հարցն առանձին չենք քննարկել այսօրվա նիստում, որովհետև դա, մեծ մասով, վերաբերում է մեր երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին: Ես գիտեմ, որ մեր գործընկերներն ակտիվորեն զվաղվում են դրանով: Իհարկե, հարցը պետք է իր լուծումը գտնի»,- ասաց ռուս քաղաքական գործիչը:

Նա նշեց, որ հարցը հետաքրքրում է բազմաթիվ մարդկանց, ովքեր աշխատում են Ռուսաստանում:

«Մյուս կողմից պետք է ասել, որ դա առնչվում է ուղևորափոխադրումների անվտանգության հետ կապված որոշակի պահանջներին: Պարտադիր է և՛ պատշաճ մակարդակով լեզվի իմացությունը, և՛ ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը, և՛ ավտոտրանսպորտ վարելու յուրահատկությունները: Այս հարցը, հավատացեք, մոռացության չի մատնվել»,- ասաց Կոսաչյովը:

Ռուսաստանի կողմից Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչման հարցը քննարկվում է արդեն մի քանի տարի: 2019թ.-ի ապրիլի 4-ին կայացած Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստի ընթացքում ռուսական կողմը պատրաստակամություն հայտնեց  աշխատանքներ իրականացնել, որոնք ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչման օրենսդրական գործընթացի արագացմանը: -0-