Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Քաղաքապետարան.նոր, փոքր դասի ավտոբուսների օդորակիչների հետ կապված շահագործման ընթացքում առաջացել են տեխնիկական խնդիրներ

15.09.2021, 11:29
Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է քաղաքային տրանսպորտի օդորակիչների հետ կապված խնդիրը
Քաղաքապետարան.նոր, փոքր դասի ավտոբուսների օդորակիչների հետ կապված շահագործման ընթացքում առաջացել են տեխնիկական խնդիրներ
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է քաղաքային տրանսպորտի օդորակիչների հետ կապված խնդիրը։

 Երևանցիները բազմիցս դժգոհություն են հայտնել, որ նոր, ժամանակակից ավտոբուսների օդորակիչները կա մ չեն աշխատում կամ շատ վատ են հովացնում։ Եվ երևանյան տապի պայմաններում տրանսպորտով երթևեկելը դառնում է անտանելի։

Ինչպես նշել են Երևանի քաղաքապետարանից, մայրաքաղաքում գործարկված նոր, փոքր դասի ավտոբուսների օդորակիչների հետ կապված շահագործման ընթացքում առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը:

«Ավտոբուսները թողարկող գործարանի մասնագետների հետ խորհրդատվական աշխատանքների արդյունքում նպատակահարմար է գտնվել հարցը կարգավորել օդորակիչների հովացնող ագրեգատները հզորացնելու տարբերակով, և այդ ուղղությամբ ներկա պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ», - նշեցին քաղաքապետարանից:

Գերատեսչությունից նաև հայտնեցին, որ հասարակական տրանսպորտի առկա իրավիճակի մասին բողոքներ ստացվում են, իսկ հասարակական տրանսպորտի աշխատանքների կարգավորումը հիմնականում նախատեսվում է իրականացնել նոր ներկրվելիք ավտոբուսների շահագործման միջոցով:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում։ Նրանք բերվում են Չինաստանից։

«Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչև Երևան հասնելու համար կպահանջվի հավանաբար շուրջ 10 օր», - ասաց Մարությանը:-0-