Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Քաղաքապետարան. Երևանում տրանսպորտային կոլապսը լուծվում է

12.05.2021, 15:03
Ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի
Քաղաքապետարան. Երևանում տրանսպորտային կոլապսը լուծվում է

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի: Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար», – նշել է Կարապետյանը Facebook–յան իր էջում:

Հիշեցնենք, որ առավոտյան իսկական տրանսպորտային կոլապս էր Երևանում։ Քաղաքացիները պարզապես չէին կարողանում հասնել աշխատանքի վայր, քանի որ ավտոբուսներ չկային։ Ավտոբուսների վարորդների խոսքերով, նրանց դիզ. վառելիք չի տրամադրվել, հետևաբար` երթուղի դուրս գալ չեն կարող։–0–