Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Պետդեպ. Միացյալ Նահանգները 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար

12.09.2022, 12:28
ԱՄՆ–ն 2մլն կհատկացնի 2020թ.–ի աշնանն ինտենսիվ ռազմական գործողություններից տուժած շրջաններում ականազերծում կատարելու համար
Պետդեպ. Միացյալ Նահանգները 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն 2մլն կհատկացնի 2020թ.–ի աշնանն ինտենսիվ ռազմական գործողություններից տուժած շրջաններում ականազերծում կատարելու համար։ Այս մասին նշվում է ԱՄՆ Պետդեպի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ միջոցները տրամադրվում են տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանն աջակցելու նպատակով։

«Ականներն ու չպայթած ռազմամթերքը հակամարտության գոտում շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչների, արգելափակել տնտեսական զարգացումն ու խոչընդոտել տեղահանված անձանց անվտանգ վերադարձին», – նշել են ԱՄՆ Պետդեպից։

Պետդեպից հիշեցրել են, որ նախորդ տարվա նոյեմբերին այդ նույն նպատակներով տրաամդրվել է 500 հազար դոլար։–0–