Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-8

Փաշինյանը զգուշացրեց կորոնավիրուսի նոր բռնկման սպառնալիքի մասին (ՎԻԴԵՈ)

16.04.2020, 13:15
Փաշինյանը զգուշացրեց կորոնավիրուսի նոր բռնկման սպառնալիքի մասին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը զգուշացրեց կորոնավիրուսի նոր բռնկման սպառնալիքի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Համաճարակի մեր կորը գտնվում է կառավարելիության տիրույթում, բայց եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, մենք կարող է իսկապես ունենանք համաճարակի նոր բռնկում։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

Նրա խոսքով, օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել։

«Եվ դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության։ Նրան իհարկե նախապես զգուշացրել են, որ պետք է պահել հեռավորություն և որոշակի կանոններ պահպանել», – նշեց վարչապետն` ավելացնելով, որ մեկուսացման մեջ գտնվող անձը գնացել է հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը ոստիկանության և մասնագետի ուղեկցությամբ։

«Բայց հասկանալի է, որ իրավիճակը շատ հուզումնալից է եղել, նրանք այնուամենայնիվ չեն պահել պայմանները և հարազատների հետ գրկախառնվել են, և երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս, և սրա արդյունքում պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքը ամբողջությամբ մեկուսացնել», – նշեց վարչապետը։–0–