Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսով վարակակիրների վիճակագրության մեջ անճշտությունների մասին (ՎԻԴԵՈ)

09.04.2020, 13:38
Նրա խոսքով` այսպիսի անճշտություններ հնարավոր են, քանի որ դա կապված է լինում հիվանդի՝ մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխելու հետ
Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսով վարակակիրների վիճակագրության մեջ անճշտությունների մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների վիճակագրության մեջ անճշտություններ են եղել։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք, թվային համակարգ ենք ստեղծել և ճշգրտումների արդյունքում՝ 12 անճշտություն ենք հայտնաբերել, և վարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է 921 դեպք», – նշեց Փաշինյանը։ 

Նրա խոսքով` այսպիսի անճշտություններ հնարավոր են, քանի որ դա կապված է լինում հիվանդի՝ մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխելու հետ: 

Այսօր ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, իսկ 12–ը  վիճակագրությունից դուրս մնացած դեպքերն են, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում։–0–