Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրել կորոնավիրուսից մահացածների տվյալների տարբերությունը

02.12.2021, 16:24
Նա հայտարարել է, որ պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե ոչ: Ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի, և հարցի հստակ պատասխան ունենանք
Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրել կորոնավիրուսից մահացածների տվյալների տարբերությունը
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են Ազգային վիճակագրական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել, հաղորդում է «Արմենպրեսը»:

«Պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի, և հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ», - ասել է Փաշինյանը, դիմելով՝ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին:-0-