Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Պապիկյանն ինքնամեկուսացվել է, հայտնի է նրա թեստի պատասխանը

14.05.2020, 16:00
Պապիկյանն ինքնամեկուսացվել է, հայտնի է նրա թեստի պատասխանը
Պապիկյանն ինքնամեկուսացվել է, հայտնի է նրա թեստի պատասխանը
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական:

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։

«Ի գիտություն լրատվամիջոցներին, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական: Նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են ստացել ինքնամեկուսանալու», – նշել է Մուրադյանն` ավելացնելով, որ ինքնամեկուսացման շրջանում նախարարը կշարունակի աշխատել հեռավար կարգով:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս ինքնամեկուսացվել է ու թեստ հանձնել, քանի որ նախարարությունը կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր։

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով։–0–