Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

ՊՆ–ն պարզաբանում է ԶՈւ–ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին տեղեկատվությունը

15.03.2020, 19:37
ՊՆ–ն պարզաբանում է ԶՈւ–ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին տեղեկատվությունը
ՊՆ–ն պարզաբանում է ԶՈւ–ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ–ն հերքում է ԶՈւ–ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին տեղեկատվությունը։ 

«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է», – հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել», – նշել է Ստեփանյանը։ 

Նա կոչ է արել լրագրողներին նյութը վերնագրելիս բարեխիղճ լինել և նշեկ, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում: 

«Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական», – նշել է Ստեփանյանը։–0–