Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՊՆ․ Կիրանցի և Բերքաբերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

07.08.2024, 10:56
ՊՆ–ից խնդրում են խուճապի չմատնվել
ՊՆ․ Կիրանցի և Բերքաբերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՊՆ–ն զգուշացնում է, որ Կիրանցի և Բերքաբերի մոտ 10 պայթյուն է իրականացվելու։ 

«Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ՝ 10 պայթյուն: Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։