Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՊԵԿ-ը հայտնում է Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկի փոփոխության մասին

23.12.2022, 12:10
Դեկտեմբերի 22-ից 30-ը փոխվել է Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկը
ՊԵԿ-ը հայտնում է Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկի փոփոխության մասին
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանով, փոփոխություն է կատարվել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկում, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես, 2022 թ. դեկտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը՝ 09:00-ից մինչև 21:00-ն:-0-