Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար (ՎԻԴԵՈ)

22.02.2021, 15:15
Իրանի քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծել 2030 ադամանդե քար. ՎԻԴԵՈ
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ:

ՊԵԿ–ի հաղորդմամբ, օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և «Ագարակ»  սահմանային անցակետի հսկողությունն իրականացնող աշխատակիցները մաքսային զննման  են ենթարկել  Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Արդյունքում  ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030  ադամանդե քար:

«Փաստի առթիվ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են  նյութեր, կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–