Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում ստորագրության հետ կապված խնդիր է եղել, որն ավելի ուշ կարգավորվել է

10.12.2024, 21:18
ԷԿԵՆԳ-ի համակարգում առկա խնդիրներով պայմանավորված՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առաջացել է էլեկտրոնային ստորագրության հետ կապված խնդիր
ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում ստորագրության հետ կապված խնդիր է եղել, որն ավելի ուշ կարգավորվել է

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԷԿԵՆԳ-ի համակարգում առկա խնդիրներով պայմանավորված՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առաջացել է էլեկտրոնային ստորագրության հետ կապված խնդիր։

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ) տեղեկացրել են, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի հնարավորինս  արագ կարգավորման ուղղությամբ։

Ավելի ուշ Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, որ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ) տեղեկացրել են, որ ժամը 19:00-ի դրությամբ խնդիրը կարգավորվել է։