Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է իր հրաժարականի մասին

04.06.2020, 18:35
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է իր հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում։

«Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- գրել է Անանյանը։

Նրա հրաժարականի պատճառն անհայտ է։

Դավիթ Անանյանը ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնին նշանակվել էր 2018թ. մայիսից։ -0-