Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ

24.05.2019, 18:14
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ։
Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն ընտրվել է Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ։

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Այս մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Ղեկավարվելով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ. ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Քվեարկության արդյունքներով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–