Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-9

Նախօրեին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ

15.03.2020, 12:59
Հիշեցնենք, որ նախօրեի տվյալներով, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 դեպք
Նախօրեին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./ԱՌԿԱ/.Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ինչպես Facebook–յան էջում հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, երեխան Էջմիածնի շրջանակից է։ 

Հիշեցնենք, որ նախօրեի տվյալներով, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 դեպք։–0–