Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Նախարար. կորոնավիրուսով վարակված 180 պացիենտի մոտ թոքաբորբ է, 8–ը ծայրահեղ ծանր է (ՎԻԴԵՈ)

10.04.2020, 18:23
Կորոնավիրուսով վարակված 180 պացիենտի մոտ թոքաբորբ է. ՎԻԴԵՈ
Նախարար. կորոնավիրուսով վարակված 180 պացիենտի մոտ թոքաբորբ է, 8–ը ծայրահեղ ծանր է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում կորոնավիրուսով վարակված 180 պացիենտի մոտ թոքաբորբ է, ուրբաթ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսի ժամանակ։

«8 մարդ ծայրահեղ ծանր է, 40 պացիենտ ծանր է», – ասաց նա։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ մինչև հիմա կատարվել է մոտավորապես 6,5 հազար թեստ։

«Փորձելու ենք թեստերը չկատարել գիշերը` սխալներից խուսափելու համար։ Մեկ ամիս մեր լաբորատորիայի աշխատակիցներն աշխատել են 24–ժամյա ռեժիմում, և դա կարող է ավելացնել սխալվելու հավանականությունը, ինչը մենք չենք կարող թույլ տալ։ Կփորձենք գիշերն ընդհանրապես չիրականացնել թեստեր`սխալներից խուսափելու համար», – ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների միջին տարիքը 75 տարեկանն է, մահացության մակարդակը կազմում է վարակվածների թվի մոտավորապես 1%–ը։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:

Ապրիլի 10–ին վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ մարտի 16-ին կորոնավիրուսի տարածման պայմաններում հայտարարված արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկման փուլում է:

Ապրիլի 10–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 937 դեպք, բուժվել է 149 մարդ, 12 մարդ, ցավոք, մահացել է։–0–