Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Նախարար. Հայաստանում կապիկի ծաղիկի որևէ դեպք չի գրանցվել

28.07.2022, 13:50
Մեր երկրում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում
Նախարար. Հայաստանում կապիկի ծաղիկի որևէ դեպք չի գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կապիկի ծաղկի հետ կապված իրավիճակին։

Նա նշեց, որ մեր երկրում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում։

«Մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական», – ասաց նախարարը։

Նրա խոսքով, Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները:

«Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել», – ասաց նախարարն` ընդգծելով, որ կասկածելի ցանկացած դեպքի պարագայում միանշանակ արվում է հետազոտություն:–0–