Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Մյասնիկյան պողոտայում երթևեկության փոփոխություն է կատարվել (ՍԽԵՄԱ)

05.09.2022, 12:37
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտայում. ՍԽԵՄԱ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության փոփոխություն է կատարվել (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա - Սարալանջի – Հերացի - Աբովյան - Շարիմանյան փողոցների հանգույցում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի - Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:–0–