Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Միրզոյան. ԱԺ–ում կորոնավիրուսով վարակակիր կա (ՎԻԴԵՈ)

06.05.2020, 15:57
Միրզոյանը հայտնել է, որ ԱԺ–ի աշխատակազմում վարակակիր կա. ՎԻԴԵՈ
Միրզոյան. ԱԺ–ում կորոնավիրուսով վարակակիր կա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն այսօր հայտնեց, որ ԱԺ–ում կորոնավիրուսով վարակակիր կա։

«Ի լուր մեր գործընկերների և հայաստանյան հանրության, ես առավոտյան ասացի, որ կասկած կա, որ կորոնավիրուսով վարակի դեպք կա ԱԺ–ում։ Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատված է, և մենք ԱԺ–ի աշխատակազմում վարակակիր ունենք, առողջություն ենք մաղթում վարակակրին», – նշեց Միրզոյանը։

Նա ավելացրեց, որ ոչ մի պարտադրանք չկա դիմակներ և ձեռնոցներ կրելու։

«Բայց դա նախևառաջ ձեր ընտանիքների և հանրային առողջության համար է։ Կրկին կոչ ենք անում ձեռնարկել անվտանգության միջոցառումներ։ Նաև ուզում եմ տեղեկացնել, որ աշխատակազմը ևս իր կողմից ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ։ Վարակակիր անձը մեկուսացված է, շփման շրջակը հստակեցվում է, հստակեցված է և կրկին մեկուսացված է», – նշեց Միրզոյանը։

Հայաստանում մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26929 թեստավորում:–0–