Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Մինչև ապրիլի 29–ը փակ են լինելու Երևանի կենտրոնական որոշ փողոցների հատման խաչմերուկները (ՍԽԵՄԱ)

28.02.2023, 15:14
Մինչև ապրիլի 29–ը փակ են լինելու Երևանի կենտրոնական որոշ փողոցների հատման խաչմերուկները. ՍԽԵՄԱ
Մինչև ապրիլի 29–ը փակ են լինելու Երևանի կենտրոնական որոշ փողոցների հատման խաչմերուկները (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները:

Ըստ այդմ, մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները:

«Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–