Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Մի հաջողության պատմություն. Արգենտինական կենտրոն (ՎԻԴԵՈ)

01.09.2021, 15:14
Կոնվերս Բանկը ներկայացնում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացված կրթական հետաքրքիր մի նախաձեռնություն՝ Արգենտինական կենտրոնը.ՎԻԴԵՈ
Մի հաջողության պատմություն. Արգենտինական կենտրոն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և ներկայացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացված կրթական հետաքրքիր մի նախաձեռնություն՝ Արգենտինական կենտրոնը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

«Բրյուսովի անվան պետական համալսարանում, ինչպես գիտեք, լեզուներ են ուսումնասիրում: Կրթօջախը հայտնի է իր ավանդույթներով. շատ կարևոր է մշակույթ ճանաչելը, որովհետև դա է ձևավորում համապատասխան լեզվամտածողությունը, օգնում  սովորել լեզուն նաև մշակույթի միջոցով՝ ճանաչել ժեստերը, ավանդույթները, որպեսզի կարողանաս այդ ազգերի ներկայացուցիչների հետ շփվել և ճիշտ հաղորդակցություն ապահովել», - ասում է Բրյուսովի անվան պետական համալսարանի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը:

Հենց այդ նկատառումով էլ 2019թ Համալսարանը և Արգենտինայի դեսպանատունը մտադրություն հայտնեցին համալսարանում  իսպաներենի ուսուցման կենտրոն ստեղծել:

«Նախագծի  իրականացման երրորդ կողմ հանդես եկավ Կոնվերս Բանկը, որի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ ստեղծվեց Արգենտինական կենտրոնը: Դա շատ կարևոր քայլ էր, որի շրջանակում ստեղծվեցին համապատասխան միջավայր ու պայմաններ իսպաներենի ուսումնասիրման համար: Այսօր այստեղ հանդես են գալիս դասախոսներ Իսպանիայից, Արգենտինայից: Գեներացվում ու կյանքի են կոչվում մտքեր ու գաղափարներ»,- նշում է նա:–0–