Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Մեքսիկայի Սենատը ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

09.02.2023, 12:26
Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը
Մեքսիկայի Սենատը ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատը ընդունեց փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, հայտնում է Մեքսիկայում ՀՀ դեսպանությունը։

Միաժամանակ, Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։–0–