Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է

18.05.2022, 13:37
Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները և գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն
Մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ ժամը 12։04-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։

«Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները և գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն», - նշվում է մետրոպոլիտենի Facebook-յան էջում։

Հիշեցնենք, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը: Մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակվել էին՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։-0-