Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Մեծամորում ավազի ապօրինի հանք է հայտնաբերվել (ՖՈՏՈ)

30.03.2023, 16:02
Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին. ՖՈՏՈ
Մեծամորում ավազի ապօրինի հանք է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք, հաղորդում է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը։

Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։

Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։–0–